Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վերանորոգվում է Արզականի ջրատարը

Վերանորոգվում է Արզականի ջրատարը
17.10.2012 | 11:37

Դավթաշենի վերջամասում, Զովունու հարևանությամբ հոկտեմբերի 16-ի առավոտյան «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը սկսել է «Արզական-Երևան» 900մմ տրամագծով մայրուղային ջրատարի վերանորոգումը, որի կանգառի պատճառով դադարեցվել է մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջանների զգալի մասի և Կոտայքի մարզի Քանաքեռավան, Զովունի ու Մրգաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ըստ «Արևմուտք» շահագործման տնօրինության ղեկավար Արամ Սահակյանի՝ օրեր առաջ նշված խողովակաշարից նկատվել էր ջրի արտահոսք: Նախնական ուսումնասիրությամբ եզրակացվել էր, որ խախտվել է ջրատարի 4 մետր երկարությամբ թուջե խողովակներից մեկի հերմետիկությունը: Սակայն սկսված վերանորոգման աշխատանքներից պարզ է դարձել, որ, դրանից բացի, ճաքել է նաև ինքը՝ խողովակը և պետք է այն ամբողջությամբ փոխարինել:
Արամ Սահակյանի ասելով աշխատանքների դժվարությունը կայանում է նրանում, որ ջրատարի վթարված խողովակը անհրաժեշտ է պարզապես կտրել-հեռացնել եռակցման սարքի միջոցով, որը տեխնիկապես դժվարին և զգալի ժամանակ պահանջող խնդիր է: Դյուրին չէ նաև թուջե խողովակը պողպատե կցոնով փոխարինելը, սակայն այլ տեխնոլոգիա առայժմ գոյություն չունի: Ուրեմն՝ մնում է նշված աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ, հոկտեմբերի 17-ի երեկոյան ժամը 22.00-ին «Արզական-Երևան» մայրուղային ջրատարը վերագործարկելու համար:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ